Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան հանդես է եկել Լատինական Ամերիկայի և ԵՄ-ի միջև նոր ռազմավարական դաշինքի ստեղծման առաջարկով, որը կապահովի կայուն զարգացում` հիմնված ներդրումների վրա:
Երկրի ղեկավարը նշել է, որ այդ երկու միավորումներում ընդգրկված է 60 երկիր, որտեղ ապրում է 1,1 մլրդ մարդ, իսկ նրանց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 1/3-ը:
Չիլիի առաջնորդը նաև հիշեցրել է, որ չնայած ճգնաժամին` Եվրոպան շարունակում է ունենալ խոշորագույն տնտեսական համակարգ` իր բազմադարյա մշակույթով և գիտա-տեխնիկական հարուստ ժառանգությամբ:








































