ԱՄՆ-ի Վիսկոնսի նահանգի շերիֆ Դևիդ Կլարքը համաքաղաքացիներին հրապարակայնորեն կոչ է արել պահել հրազենային զենք` հանցագործներին դիմակայելու համար մինչ ոստիկանության ժամանումը, հաղորդում է Fox News-ը:
Մեծ աղմուկ բարձրացրած շերիֆի հայտարարությունը ուղղված է եղել Միլուոկիի բնակիչներին: Կլարքը նշել է, որ նահանգի ոստիկանական ստորաբաժանումներում կրճատումներ են տեղի ունեցել, այդ պատճառով բավարար չէ ուղղակի հավաքել 911 և սպասել իրավապահ մարմինների ժամանելուն:
Շերիֆի խոսքերը քննադատության են արժանացել նաև նրա գործընկերների կողմից:
Associated Press գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Կլարքը մեկնաբանել է, որ ուղղակի ցանկացել է, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչպես կարող են գործել ծայրահեղ իրավիճակներում:









































