Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կարիերան կարող է շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում, տեղեկացնում է Le 10 Sport-ը:
Ներկա պահին փարիզյան ակումբի դարպասապահը հանդիսանում է Սալվատորե Սիրիգուն, սակայն, ըստ ՖԻՖԱ-ի գործակալ Ֆրանսուա Գալյարդոյի տեղեկությունների` նրանք վաղուց հետևում են Իսպանիայի ազգային հավաքականի ավագի գործողություններին:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն պաշտոնական առաջարկով կդիմի Մադրիդի «Ռեալ»-ին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:






































