Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի սահիլ այգում տեղի է ունեցել երիտասարդների բողոքի ակցիա, հաղորդում է SalamNews-ը: Ի սկզբանե ակցիան նախատեսվում էր անցկացնել Շատրվանների հրապարակում:
Ակցիայի մասնակիցների կարգախոսը եղել է «Իսմայիլը քնած չէ»: Ոստիկանները ձերբակալել են ակցիայի մի քանի մասնակիցների:
Գործակալության փոխանցմամբ` բողոքի ցույցի մասնակիցներից ոմանք ոստիկանների հետ բախման հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ:
Ոստիկաններին հաջողվել է ցրել ցուցարարներին, որոնք այնուհետև հավաքվել են Շատրվանների հրապարակում, որտեղ կենտրոնացել են արագ արձագանքման հավելյալ ուժեր: Հնչեցվել են «Իսմայիլը զարթնել է, իսկ Բաքուն սատարում է նրան» կարգախոսները: