Հայաստանի Պետական գանձարանի կողմից 2010 թ. ընթացքում սահմանված կարգով կատարվել են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ընդունման թվով 10 գործարք, որի արդյունքում պետական պահուստները համալրվել են թանկարժեք մետաղներից պատրաստված՝ թվով 6035 հատ` 27,2 կգ ընդհանուր քաշով ոսկյա և 64 հատ` 6,1 կգ ընդհանուր քաշով արծաթյա իրերով:
Այս մասին ասվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2010 թ. համալրման և ծախսման վերաբերյալ հաշվետվությունում, որը հաստատվելու է կառավարության վաղվա նիստում:








































