Մինչ առևտրականները շարունակում են իրենց բողոցի ակցիան շրջանառության հարկի դեմ, կառավարությունում օրենքի հետ կապված պարզաբանումներ է տվել ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին բազմաթիվ տնտեսվարողներ բողոքում են, որ ապրանքային ձեռքբերումներ են կատարում Հայաստանի տարածքից դուրս, կատարված ապրանքային ձեռքբերումներն իրենք չեն տեղափոխում, այլ մասնագիտակցված կազմակերպություններ, և դրա իրականացումը դառնում է անհնար, որովհետև տնտեսվարողները չեն կարողանում փաստաթղթեր ձեռք բերել: Փոխնախարարը հայտնեց, որ խնդիրը լուծված է, և Չինաստանում, Թուրքիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և այլ երկրներում գնման կտրոնները բավարար են օրենքի պահանջը կատարելու համար, տնտեսվարող սուբյեկտները կարող են շատ հանգիստ շարունակել աշխատել շրջանառության հարկի դաշտում:
Երկրորդ՝ ակցիայի մասնակիցները բողոքում են պարտադիր գույքագրման պահանջից: Միրումյանը պարզաբանեց, որ օրենքում այս մասով ևս դյուրացումներ կան: Առևտրականները կարող իրենց ամբողջ գործունեության ընթացքում ընդամենը մեկ անգամ գույքագրել իրենց ապրանքները:
«Ապրանքների գույքագրումը ամեն ապրանքի համար առանձին պետք չէ, օրենքի պահանջն այն է, որ ապրանքները գույքագրվեն ըստ ապրանքախմբերի, և տնտեսվարողը կարող է իր գործունեության 10-15 և ավելի տարիների ընթացքում այլևս չհաշվառել իր ապրանքները»,- հայտնեց ֆինանսների փոխնախարարը:
Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ այսօր հավանաբար կհանդիպեն ակցիայի մասնակիցների հետ:










































