Անցյալ հինգշաբի օրն ԱՄԷ-ում՝ Աբու Դաբիում բացվել է ամենամեծ՝ Yas Waterworld ակվատեկը Մերձավոր Արևելքում, հայտնում է turmayak.ru-ն:
Այն տեղակայված է Յաս կղզու վրա, որը հայտնի է Աբու-Դաբիի «Ֆորմուլա-1» Գրան-պրիի երթուղով և մեծ Ferrari World Abu Dhabi թեմատիկ զբոսայգով:
Ակվատեկի ընդհանուր տարածքը 15 հա է, տեղավորում է մինչև 6 000 մարդ: Ակվատեկի տարածքում 43 ջրային ատրակցիոն կա, որոնցից 5-ը յուրահատուկ ու եզակի են իրենց տեսակի մեջ, այդ թվում՝ հայտնի Dawwama (տորնադո) ատրակցիոնը, որն ունի 238 մ բարձրություն, իրական տորնադոյի տպավորույթուն է ստեղծում:
Ձմռանն ակվապարկը կգործի ամեն օր 10:00-ից 18:00-ն, ամռանը՝ 10:00-ից 20:00-ն: Մեծահասակների տոմսերը կարժենան $62, 4 տարեկանից մեծ երեխաներինը՝ $51:
Ակվապարկը նախատեսում է ամեն տարի 700-800 000 այցելու ընդունել:





































