Wednesday, 08 05 2024
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ
Աբովյան փողոցի բարերից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել
Եվրոպայում Ռուսաստանի «քաղական ռեսուրսները» նաեւ Ադրբեջանի՞նն են
16:24
Նավթի գները նվազել են. 07-05-24
Ալմաթիի հանդիպումը լրացուցիչ խթան կհանդիսանա սահմանազատման գործընթացը լեգիտիմացնելու համար
16:06
ԱՄՆ-ն դադարեցրել է ռումբերի մատակարարումն Իսրայել՝ Ռաֆահում դրանք օգտագործելու մտավախությունների պատճառով. CNN
Գալստանյանը կրկնում է Կրեմլից ուղղորդված թեզերն ու նմանակում մեզ. ծրագիրը գծվել է 2020-ին
Գլխավոր դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
«Տավուշի փրկության երթ, թե Տավուշից փրկության երթ»
15:40
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են խորհրդարանական և նախագահական ընտրությունները
15:38
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում ՌԴ Կուրգանի մարզում
Ողջունում և աջակցում ենք Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա
Շեշտվել է Օմանի Սուլթանության հետ ուղիղ չվերթեր ունենալու անհրաժեշտությունը
Կիլիկյան Հայաստան. ռազմական համակարգը
Թբիլիսիի հանրահավաքներում անկարգություններ են նախապատրաստվում. Վրաստանի ՊԱԾ
Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը
14:45
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են երկրի վրա հերթական մասշտաբային հարձակման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Լուգանսկի իշխանությունները հայտնել են Ուկրաինայի կողմից նավթաբազայի և գազատարի գնդակոծության մասին
Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի տնտեսության մի շարք ճյուղեր աճ են արձանագրել
Այո՛, Վեհափառ Հայրապետը օրհնել է մեր շարժումը. Բագրատ Սրբազան
«Հայաստանը օգուտներ ունի ԵԱՏՄ-ին մասնակցությունից». Պեսկով
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
«Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը Հարավային Կովկասում». Զախարովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Հայաստանում ներքաղաքական գործընթացները գերիշխում են արտաքին հարցերի նկատմամբ»

Այսօր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, որը հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբում, Հայաստանում ստեղծված իրավիճակը գնահատեց աննախադեպ և առանձնացրեց. «Առաջին` սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր իրավիճակից ելքերը Հայաստանի ժողովուրդը տեսնում է միմիայն քաղաքական հարթության մեջ և միմիայն քաղաքական փոփոխությունների արդյունքում: Երկրորդ` առավել, քան երբևէ, Հայաստանում հստակեցված է քաղաքական դաշտը` իշխանություն, միավորված ընդդիմություն և ՀԱԿ-ին ընդդիմադիր հասարակական միավորներ: Երրորդ` Հայաստանում օրինական իշխանության հաստատման միակ ռեսուրսը այսօր ՀԱԿ-ն է: Չորրորդ` Հայաստանի ներքաղաքական օրակարգը ձևավորում է ՀԱԿ-ը: Հինգերորդ` Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացները գերիշխում են արտաքին հարցերի նկատմամբ: Միջազգային հանրության, մեր հարևանների և միջազգային կենտրոնների վերաբերմունքը կախված է Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներից»:

Բանախոսը կարևորեց նաև այն, որ միջազգային հանրության և եվրոպական կառույցների վերաբերմունքը քաղաբանտարկյալների հարցում շատ նման է բանակցությունների, որոնք տարվում եմ ահաբերկիչների հետ` պատանդների ազատման համար:

Դ.Շահնազարյանը ընդգծեց, որ Կոնգրեսի նախորդ հանրահավաքում տասնհինգ պահանջներից ընդգծվեցին երեքը` որոնցից մեկն այս էր` իշխանությունները հայտարարեն, որ մարտի 1-ի սպանությունները կբացահայտվեն: Կոնգրեսի ներկայացուցիչը շեշտեց, որ այդ պահանջը չի կատարվել, ինչը և ապացուցում է, որ կազմակերպիչը եղել է իշխանությունը, այդ լռությունը նա գնահատեց որպես ինքնախոստովանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում