Մադրիդի «Ռեալ»-ի նորեկ, նորվեգացի 16-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորն առաջին մարզումն է անցկացրել թիմի կազմում, տեղեկացնում է The Guardian-ը:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն`«Ռեալ»-ն Էդեգորի տրանսֆերի համար վճարել է 3 մլն եվրո:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոստոսին Մարտինը դարձավ Եվրոպայի առաջնության պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:








































