Monday, 29 06 2026
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության

Դատական ողբերգություն

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հնչել է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավճիռը: Ինչպես հայտնի է՝ դերասանի մասնակցությամբ տեղի ունեցավ ողբերգական ավտովթար 2013-ի հոկտեմբերին, որի հետևանքով զոհվեցին երկու անչափահաս տղաներ, եղան մի քանի ծանր վիրավորներ, այդ թվում և ինքը՝ Վարդան Պետրոսյանը: Հետագայում նրա հանդեպ քննչական և այսպես ասած դատավարական մի շարք գործողություններ այս գործը, ողբերգականից բացի, դարձրին նաև աղմկոտ:

Վարդան Պետրոսյանին գրեթե անմիջապես կալանավորեցին, թեև նա գտնվում էր առողջական ծանր վիճակում: Հետագայում Պետրոսյանի պաշտպանական կողմը ներկայացնում էր մի շարք իրողություններ, որոնք պարունակում էին դերասանի հանդեպ թե́ անիրավ, թե́ նաև անմարդկային գործողությունների տարրեր: Մյուս կողմից, լիովին հասկանալիորեն բորբոքվում էին զոհերի հարազատները: Դրա հետևանքով գործն անցավ բավական լարված մթնոլորտում, և, ըստ էության, հասարակությունը հնարավորություն չունեցավ լիարժեք ու համոզիչ կերպով ստանալ եղելության ամբողջական պատկերը։ Պարզ էր միայն ողբերգության պատկերը, որը վթարի մասնակիցներից հավասարաբար բոլորինն էր:

Եվ ահա, Վարդան Պետրոսյանին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման, չնայած մեղադրող դատախազը պահանջել էր 6.5 տարի: Ավելորդ է ասել, որ դատավճռի՝ այսպես ասած՝ արդարացիությունը չի ունենալու հասարակական լեգիտիմություն, քանի որ հասարակությունը չի տեսել արդարադատության գործընթաց, հասարակությունը չի տեսել, որ գործը՝ աղմկոտ գործը, գտնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատական համակարգի ենթակայության տակ, և ուրեմն կարելի է վստահ լինել, որ վճռի բերող գործընթացը զերծ է լինելու որևէ տեսակի շահադիտական բաղադրիչներից: Եվ սրա պատճառն այն է, որ Հայաստանում չկա դատական արդարադատ համակարգ, ինչը, դժբախտաբար, Վարդան Պետրոսյանի գործով ոչ միայն չհերքվեց, այլև նույնիսկ հաստատվեց, վերահաստատվեց:

Ողբերգությունից, դժբախտ պատահարից ապահովագրված չէ ոչ ոք, ի վերջո, նաև այստեղ է, որ փրկություն պետք է սպասել ոչ միայն շտապօգնությունից, այլ նաև դատական համակարգից, որպեսզի դժբախտ պատահարն ու հանցագործությունը չնույնականացվեն: Իսկ Վարդան Պետրոսյանին իրականում վերաբերվեցին որպես հանցագործի՝ այդպիսով ողբերգությունը վերածելով շոուի, այդպիսով առաջ բերելով անհարկի լարվածություն և́ տուժողների մեջ, և́ հասարակության մի զգալի մասի ու տուժողների միջև, այն դեպքում, երբ հանրությունն ընդամենը արդարադատություն և կատարվածի պատկերի բացահայտում էր ակնկալում, ոչ թե փորձում էր «ազատել» Վարդան Պետրոսյանին պատասխանատվությունից:

Իրականում, մարդկային ողբերգության շուրջ ծավալված այս զարգացումները մեզ բոլորիս հերթական անգամ ի ցույց դրեցին այն պետական ողբերգությունը, որում գտնվում ենք, գտնվում ենք արդարադատության համակարգի լիակատար բացակայության արդյունքում, գտնվում ենք պետականությունը, մարդկային գիտակցության ենթարկելու փոխարեն, բնազդներին գերի դարձրած լինելու արդյունքում:

Վարդան Պետրոսյանն այդ ամենը վեր էր հանում իր ներկայացումներով, փորձում էր հասարակությանը մտածել տալ, ազդակներ հաղորդել իր ստեղծագործական կյանքով, և ակամայից նույնն արեց արդեն իր կյանքին բաժին հասած ողբերգությամբ, դժբախտ պատահարով:

Ըստ էության՝ հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունում կայացվել է ոչ թե կոնկրետ դեպքին, եղելությանը և վերջապես անձին, այլ ողջ հասարակությանն ու պետությանը ուղղված դատավճիռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում