Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Ստամբուլի Սամաթիա թաղամասում հայ տարեց կանանց շրջանում խուճապ է սկսվել

Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում հունվարի 22-ի երեկոյան հերթական հարձակումը տեղի ունեցավ թաղամասի տարեց հայ կանանցից մեկի վրա։ Տարեց հայ կինը դաժան ծեծի էր ենթարկվել, որի արդյունքում կոտրվել էր կնոջ ակնոցը և ապակին վնասել էր նրա աչքը։ Հունվարի 23-ի առավոտյան կնոջը վիրահատության են ենթարկել։

Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի գրասենյակը կոչ էր արել հունվարի 23-ին, ժամը 16։00-ին, բողոքի ակցիա իրականացնել՝ ընդդեմ այլատյացության հողի վրա կատարվող բռնությունների։

2012թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում ևս երկու բռնություն էր կատարվել միևնույն թաղամասում՝ դեկտեմբերի սկզբին Ստամբուլի հայկական թաղամասում 87-ամյա հայ կին էր ծեծի ենթարկվել, այնուհետև` դեկտեմբերի 28-ին, դաժանորեն սպանվել էր հայ համայնքի ներկայացուցիչ մի կին՝ Մարիցա Քյուչուքը, ով դանակի 7 հարվածից սպանվել էր Սամաթիայի իր տանը, և որին հայտնաբերել էր նրա դուստրը:

Այս առնչությամբ հայտարարություններ էին տարածել թուրք հրապարակախոսներ, մտավորականներ, այդ թվում` «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը: Նա Թուրքիայի ոստիկանության ուշադրությունն էր հրավիրել մի քանի հանգամանքների վրա՝ հորդորելով բացահայտել Մարիցա Քյուչուքի սպանությունը:

Թուրքիայում հայ կանանց նկատմամբ բռնությունների առնչությամբ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ևս հատուկ հայտարարություն էր տարածել՝ Թուրքիայի իշխանություններին կոչ անելով շարունակել այս հանցագործությունների հետաքննությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Սակայն դեկտեմբերի սկզբից մինչ օրս շարունակվող բռնություններին Թուրքիայի ոստիկանությունը գնահատականներ չի տալիս, իսկ համայնքի ներկայացուցիչները նրանց աշխատանքներն անբավարար են գնահատում:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ստամբուլում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ պարբերաբար դիմում են Թուրքիայի ոստիկանությանը` պահանջելով ավելի հետևողական լինել, տեղեկություններ տրամադրել հանցագործությունների բացահայտման վերաբերյալ, բայց գոհացուցիչ պատասխաններ չեն ստանում, նրանք միայն ասում են, որ հետաքննություն են անցկացնում: Ուստի, նրա խոսքով, որևէ արդյունք չկա:

Ըստ Էստուկյանի՝ քանի որ երեք դեպքերն էլ կատարվել են նույն թաղամասում 80-ն անց հայ կանանց դեմ, և քանի որ հանցագործը դեռ բացահայտված չէ, ուստի Սամաթիայի տարեց հայ կանանց շրջանում խուճապ է սկսվել:

«Ոստիկանությունը վստահեցնում է, թե հետախուզում են, բայց ըստ երևույթին չեն կարողանում գտնել հանցագործին, որը խուճապի մեջ է գցում տարեց կանանց: Չեմ կարծում, թե դրանք պատահական դեպքեր են, առավել ևս, երբ տեղի են ունենում մի թաղամասում, որտեղ պատմականորեն հայեր են ապրել, և այն խաղաղ թաղամաս է եղել: Սրանք ատելության՝ հայատյացության հողի վրա իրականացված հանցագործություններ են»,- նշեց թուրքահայ լրագրողը:

Նա հիշեց, որ առաջին երկու դեպքերից հետո մամուլը սկսել էր փոքր-ինչ մոռանալ դրանք, երբ տեղի ունեցավ հերթական ոճրագործությունը, որն այսօր մամուլին ստիպել է առավել մեծ ուշադրությամբ հետևել և ուշադրության կենտրոնում պահել հանցագործությունները:

Անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մեկնաբանությանը, թե` երբ Թուրքիայում թուրք է սպանվում, դա հային չեն վերագրում, Բագրատ Էստուկյանն ասաց, որ Աթեշյանը պետք է իմանար տարբերությունները՝ երբ հայ է սպանվում Թուրքիայում, և երբ թուրք է սպանվում Թուրքիայում:

«Բնական է, որ երբ հայ է սպանվում Թուրքիայում, դա ատելության արտահայտություն է, որովհետև թուրքերից շատերն ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, թեև եթե մեկ դեպք լիներ, միգուցե չխորհեինք, թե ատելության հողի վրա իրականացված բռնություն է: Իսկ երբ թուրք է սպանվում, պատճառների մասին կարելի է ավելի երկար խորհել»,- պարզաբանեց Բագրատ Էստուկյանը:

Նա նկատեց, որ թուրքերին հայերը միատարր չեն համարում` թուրքերը տարբեր են: «Թուրքերը և ազգայնամոլ են, և մարդասեր, ուստի նրանց դրսևորումներն էլ են տարբեր»,- ամփոփեց իր խոսքն Էստուկյանը՝ նկատի ունենալով այն թուրքերին, որոնք ամեն տարի հարգում են թուրքահայ մեծ մարդասեր, լրագրող, իրավապաշտպան Հրանտ Դինքին, և նրանց, ովքեր ատելությամբ են լցված հայերի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում