Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Սևիլյա»-ի նախկին դարպասապահ Դիեգո Լոպեսը չի թաքցրել իր զգացումները` Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո:
««Ռեալ» վերադարձը հավասարազոր է երազանքի իրականացման: Տրանսֆերային գործարքն արագ կատարվեց, և ես ուրախ եմ վերադառնալու մի ակումբ, որը հարազատ օջախ եմ համարում: Սա ամենանշանակալի իրադարձությունն է, որ կարող էր տեղի ունենալ իմ կարիերայում»,- հայտարարել է դարպասապահը:
Հիշեցնենք` Լոպեսը «Ռեալ»-ի սան է: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 հանդիպումներում նա 11 գոլ է բաց թողել:







































