Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին որոշել է զբաղվել «Ազգային շարժման» մասին ֆիլմի նկարահանումներով։ Այս մասին նա հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Շատ բան եմ պատրաստվում անել, այդ թվում՝ պատրաստվում ենք գեղարվեստական ֆիլմ նկարահանել, որը կկոչվի «9+1»։ Հավանաբար հասկացաք, որ դա կվերաբերի «Միացյալ ազգային շարժման» 9-ամյա կառավարմանը»,- հայտարարել է Իվանիշվիլին։












































