Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Տարբերեք կեղծիքը եւ իրականությունը

Այսօր ՀՀՇ վարչության երջանկահիշատակ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 45 տարեկան: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր պատարագ է մատուցվելու` Անդրանիկ Հովակիմյանի հիշատակին, որից հետո այցելելու են նրա գերեզմանին: Անդրանիկ Հովակիմյանի այս հոդվածը, թերեւս, իր տեսակի մեջ առանձնահատուկ է` նույնքան պարզ ու անկեղծ, ինչպիսին էր Անդրանիկը:

Որքան մոտենում է քաղաքական հատուցման պահը, այնքան ավազակապետության «ճարտարապետները» եւ նրանց սեղանից փշրանքներ հավաքող խամաճիկները կորցնում են իրականության զգացումը: Սրանք այնքան են փաստերը կեղծել, ստել, իրավիճակից բխող անիմաստ մտքեր արտահայտել, որ վերջնականապես խճճվել ու ծիծաղի առարկա են դարձել աշխարհով մեկ: Երեւի դա է պատճառը, որ իրենց կարծիքով գտել են նոր ձեւավորված Համաժողովրդական Շարժման իբր ամենաթույլ «օղակը»` Հայոց Համազգային Շարժումը, եւ օր ու գիշեր անդադար լուտանք, կեղտ ու հայհոյանք են թափում մեր գլխին: Ուզում եմ վստահեցնել ավազակապետության ներկայացուցիչներին եւ նրանց սպասարկողներին, որ մենք անսահման համբերություն ունենք, հաստատակամ եւ վճռական քայլերով, մեր գործընկերների հետ միասին շարժվելու ենք առաջ:

Մեր մեջ, ինչպես տարիներ առաջ, մեծ երազ ու խենթություն կա, եւ ինչպես խորհրդային ամենազոր պատժիչ մեքենան ի զորու չեղավ զսպել ազատության եւ արժանապատվության այդ ոգին, այնպես էլ սրանց դա չի հաջողվելու:
Իսկ իմ ընկերներին դիմելով ուզում եմ ասել` կարո±ղ էինք արդյոք պատկերացնել, թե ինչ ճանապարհ է նախանշված մեզ ճակատագրով, գիտակցո±ւմ էինք օրհնանքի եւ անեծքի այն չափը, որ հեղեղի նման թափվելու էր մեզ վրա, պատրա±ստ էինք արդյոք անցնել հրճվանքով, հիասթափություններով, ձեռքբերումներով, կորուստներով, հավատով ու դավաճանություններով լի այս ճանապարհը:
Մեզանից շատերը այդպես էլ չապրեցին ազատության ու խաղաղության բերկրանքը` իրենց կյանքը նվիրաբերելով երազանքին: Ոմանց համար էլ այդ երազը ուղղակի միջոց էր, որը կարելի էր օգտագործել, որին կարելի էր դավաճանել:

Մեզ այսօր էլ, ինչպես տարիներ շարունակ, հարվածում են աջից ու ձախից, օտարներն ու յուրայինները, մեղադրում են աշխարհում գոյություն ունեցող եւ չունեցող բոլոր մեղքերի մեջ: Այսօր էլ, ինչպես 91-ին կամ 2001-ին, իրենք իրենց հույս տալով հայտարարում են, թե մենք այլեւս գոյություն չունենք:
Իսկ կյանքը շարունակվում է, մենք էլ այնպիսին ենք, ինչպիսին եղել ենք ու կանք` մեր գաղափարներով ու պատկերացումներով` անցյալի, ներկայի ու ապագայի վերաբերյալ: Մեզ չկարողացան ոչնչացնել, ջլատել, քառատել, կախել, ինչպես ժամանակին խոստանում էին, ավելին` մեր ետեւից արդեն մի նոր հզոր ու հպարտ սերունդ է գալիս:

Մի խոսքով, մենք ապրում ենք: Ապրում ենք Հայաստանից վտարված, Հայաստանի ամենախուլ գյուղում եւ Երեւանի կենտրոնում, ապրում ենք կարիքի մեջ եւ ապահովված` այնպես, ինչպես մեր երկիրը:
Իսկ մեր անունը Հայոց Համազգային Շարժում է, մեր իրականացված երազն էլ` Հայաստանի Հանրապետությունը, որը լինելու է հավերժ։

Անդրանիկ Հովակիմյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում