Համացանցում հայտնվել է Կոեն եղբայրների նոր «Լյուին Դևիսի ներսում» ֆիլմի առաջին թրեյլերը:
Կոենովների ֆիլմը նվիրված է 1960-ականների նյույորքյան ֆոլք-երաժիշտներին և հիմնված է կատարող Դև Վան Ռոնքի հիշողությունների վրա: Ֆիլմի գլխավոր հերոսի՝ մտացածին Լյուին Դևիսի դերը Օսկա Այզեկն է խաղում: Կոենների նոր ֆիլմում նկարահանվել են նաև Քերի Մալլիգանը, Ջասթին Թիմբերլեյքը, Ջոն Գուդմենը և Գարրեթ Հենդլունդը:
Ֆիլմի դուրս գալու ամսաթիվը չի հրապարակվում: Հավանական է, որ ֆիլմը լայն էկրաններին կհայտնվի տարվա վերջին, այն բանից հետո, երբ կցուցադրվի խոշոր փառատոններում: Ինչևէ, պատրաստի ֆիլմն արդեն ցուցադրվել է մասնավոր ցուցադրություններում:
«Լյուին Դևիսի ներսում» ֆիլմը տեսնողների կարծիքներով, որոնք մեջբերում է The Film Stage-ը, կարելի է եզրակացնել, որ այն նման չէ եղբայրների նկարահանած այլ ֆիլմերի:
Հանդիսատեսն ասել է, որ ֆիլմում ո՛չ սեքս, ո՛չ բռնություն, ո՛չ էլ տարօրինակ հեգնանք կա, իսկ հանդիսատեսներից մեկին նույիսկ ստիպել է լաց լինել:










































