Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան բացատրություն է պահանջում «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարից «Չելսի»-«Սուոնսի» խաղում վերջինիս ցույց տված վարքագծի համար՝ գրում է ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ազարը պարզապես ոտքերի տակ առավ գնդակ մատակարարող տղային այն բանից հետո, երբ նա փորձեց չտալ գնդակը ֆուտբոլիստին:
Ազարը բացատրություն տալու ժամանակ ունի մինչև հունվարի 29-ի երեկո:







































