Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ինչ սահման է անցել Ադրբեջանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո տարածել են հայտարարություն, որը կարելի է համարել աննախադեպ՝ այն առումով, որ հայտարարության մեջ ըստ էության նշվում են կոնկրետ հասցեատերեր:

Մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին կոչ են անում հետևել հրադադարի պահպանման շուրջ ստանձնած հանձնառություններին, իսկ Հայաստանին էլ կոչ է արվում քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

Ըստ էության, առաջին անգամ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանին կոնկրետ, հասցեական մեսիջ են հղում հրադադարի խախտումների կապակցությամբ՝ առաջին անգամ հստակորեն ամրագրելով, որ խախտումների պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է:

Ինչո՞վ էր պայմանավորված այս իրողությունը՝ դժվար է միանշանակ ասել: Մինսկի խմբի հայտարարությունը ենթադրում է, որ այս հարցում բոլոր երեք համանախագահ երկրները եկել են համաձայնության, ինչը նշանակում է, որ Ադրբեջանն արել է այնպիսի բան, որը դուր չի եկել բոլոր երեք համանախագահներին էլ:

Եթե սա զուտ հրադադարի խախտումն է, ապա, բնականաբար, հարց է առաջանում՝ մի՞թե այդ խախտումն առաջին անգամն էր: Իհարկե՝ ոչ, և Ադրբեջանն իրեն նմանօրինակ կերպով է պահում արդեն երկար ժամանակ:

Եվ ուրեմն ինչո՞ւ են հենց հիմա համանախագահները համաձայնեցված կերպով ուղղակի, ուղիղ մեղադրանք հնչեցնում Ադրբեջանի հասցեին: Իսկ միգուցե Բաքուն առաջին անգա՞մ է հրադադարը խախտում առանց համանախագահներից որևէ մեկի համաձայնության կամ աջակցության, այսինքն՝ Ալիևն այլևս համարել է, որ կարող է նաև ինքնուրույն նախաձեռնել նման սադրանքներ և, անկասկած, համանախագահներից որևէ մեկի համաձայնությունը կարող է ստանալ:

Բոլոր դեպքերում՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն անցել է ինչ-որ սահման: Միգուցե այդ սահմանը այն էր, որի մասին օրեր առաջ հայտարարել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ ասելով, որ ադրբեջանցիները նոր զինատեսակներ են կիրառում հրադադարի խախտման ժամանակ: Չի բացառվում, որ հենց սա է համանախագահներին բերել այն եզրահանգման, որ Ադրբեջանը կարող է դուրս գալ վերահսկողությունից և ավելի ու ավելի լարել իրավիճակը՝ արդեն անկանխատեսելիության և անկառավարելիության աստիճան, որից հետո արդեն լայնամասշտաբ պատերազմը կարող է սկսվել իներցիայով:

Համենայնդեպս, այս ամենով հանդերձ՝ կարող ենք մի բան արձանագրել գրեթե միանշանակ, այն է՝ Մինսկի խմբի հայտարարությունն այդ խմբի գործունեության, հատկապես վերջին տարիների գործունեության շրջանակում երևի թե ամենագործնական հայտարարությունն էր, որը իսկապես կարող է վկայել, որ խումբը կա և գործում է: Ըստ որում, հայտարարության մեջ համանախագահները նաև ընդգծում են հենց այս հանգամանքը: Ասվում է, որ համանախագահները հիշեցրել են իրենց մանդատի մասին:

Սա մի կողմից՝ ևս մի վկայություն է, որ Ադրբեջանն անցել է ինչ-որ սահման և իր վրա շատ բան է վերցրել, մյուս կողմից՝ Մինսկի խմբի հայտարարության այդ դրվագը ուղղակի մեսիջ է առ այն, որ խումբը ամենևին չի մտածում միջնորդական առաքելության ֆորմատ կամ կազմ փոխելու մասին, որի վերաբերյալ խոսակցություններն ակտիվանում են հրադադարի խախտման, լարվածության սրման ժամանակահատվածներում:

Այստեղ, իհարկե, կարևոր է ծագել նաև այն հարցը, թե Մինսկի խմբի այս հայտարարության մեջ արդյոք տեղ ունեցե՞լ է որոշակի կոմպրոմիս համանախագահների միջև: Ի վերջո՝ հստակ է, որ հայտարարությունը համաձայնության արդյունք է, սակայն ինչի արդյունք է համաձայնությունը՝ կոմպրոմիսի՞:

Սա, իհարկե, խնդրի առավել գլոբալ կոնտեքստն է՝ նկատի ունենալով այն, որ Մինսկի խմբի համանախագահները ներկայումս գտնվում են համաշխարհային քաղաքականության տարբեր ճամբարներում, ավելին՝ սուր դիմակայության փուլում: Եվ չի բացառվում, որ Ադրբեջանի հանդեպ վերաբերմունքի այս արտահայտությունը արդյունք է առավել գլոբալ խնդիրներում փոխհարաբերությունների դրսևորման:

Այս տեսանկյունից հետաքրքրական է, թե ինչ հայտարարություն կլինի Հայաստանի արտգործնախարարի հետ առաջիկա սպասվելիք հանդիպումից հետո: Համանախագահներն իրենց հայտարարության մեջ ազդարարել են առաջիկայում նման հանդիպման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում