Դավոսում կայացած «ռուսական նախաճաշի» ժամանակ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ռուս գործարարներին խոստացել է Վրաստանում ապահովել նրանց մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը։
Նրա խոսքերով՝ չնայած այն հանգամանքին, որ բիզնես գործունեություն սկսելու հեշտության ցուցանիշով, Վրաստանն աշխարհում 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում, դա քիչ արդյունք է տալիս: Երկրում ներդրումներ չեն արվում, քանի որ Վրաստանում բացակայում է գլխավորը` մասնավոր սեփականության պաշտպանվածությունը:
«Հավանաբար մենք կկորցնենք 9-րդ հորիզոնականը, սակայն ներդրումներ կկատարվեն: Պետք է պահպանել մրցակցային դաշտը և չպետք է մենաշնորհ լինի»,- հայտարարել է վարչապետը: Նա նշել է որ «ռուսական նախաճաշն» ընթացել է ջերմ մթնոլորտում։
Ինչպես նշվում է, Դավոսում կազմակերպված համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին հանդիպել է Meridian Capital և Blackstone խմբերի ղեկավարների հետ: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները:









































