Ֆիննական Nokia-ն, ինչպես սպասվում է, առաջին անգամ քսան տարվա ընթացքում կառաջարկի դադարեցնել տարեկան շահութաբաժնի վճարումը վաճառքի անկման հետ կապված դրամական միջոցների խնայման նպատակով:
Տվյալ որոշումը, որի մասին Nokia-ն, Reuters-ի տեղեկատվության համաձայն, ծրագրում է հրապարակել չորրորդ եռամսյակի ֆինզեկույցի հետ, կարող է իր ազդեցությունն ունենալ ընկերության և ներդրողների հարաբերությունների վրա: Նրանցից քչերը կարող են երաշխավորել, որ Nokia-ն կվերականգնի դիրքերը, որոնք կորցրել է Samsung-ի և Apple-ի հետ պայքարում:
Nokia-ն 1989թ-ից ամեն տարի վճարում է շահութաբաժինները: Անցած տարի դրա չափը 20% էր կազմել:
Այս ամսվա սկզբին Nokia-ն տեղեկացրել է բազային եկամտաբերությանը վերադառնալու մասին ծախսերի կրճատումից և Lumia սմարթֆոնի վստահ վաճառքից հետո:
Ինչևէ, Nokia-ն հայտարարել է եռամսյակային վաճառքի 35% նվազեցում:









































