Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային ամենամյա փառատոնը: A մրցաշարում պայքարը շարունակում է Լևոն Արոնյանը:
Այսօր կայանում է 11-րդ տուրը, իսկ Լևոնի հակառակորդն էր Հիկարու Նակամուրան, ում դեմ Արոնյանը պայքարում էր սև խաղաքարերով:
Մեր շախմատիստին հաջողվեց 48-րդ քայլին պարտիան հաղթանակով ավարտել:
Տասնմեկ տուրից հետո Հայաստանի առաջին գրոսմայստերը 7.5 միավոր ունի:









































