Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային ամենամյա փառատոնը: B մրցաշարում պայքարը շարունակում է Սերգեյ Մովսիսյանը:
Այսօր կայանում է 11-րդ տուրը: Մովսիսյանի հակառակորդն էր Յան Սմիթսը, ում դեմ Մովսիսյանը պայքարում էր սև խաղաքարերով:
Պարտիան խաղաղ ելքով ավարտվեց 24-րդ քայլին:
Տասնմեկ տուրից հետո Մովսիսյանն իր ակտիվում 7.5 միավոր ունի:






































