Ըստ ֆինանսների նախարարության կողմից «Առաջին լրատվականին» ուղղված պատասխան նամակի` 2009-2011թ. ՀՀ կառավարության կողմից արտաքին աղբյուրուրներից (այլ պետություններ, միջազգային ֆինանսական կազմակերպություններ) ներգրավվել են ընդհանուր առմամբ մոտ 1.6 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ:
Ընդ որում, ըստ այդ պատասխանի, 500 մլն ԱՄՆ դոլար (կամ` 185 մլրդ դրամ) ներգրավվել է ՌԴ կառավարությունից, իսկ 1,1 մլրդ ԱՄՆ դոլար` Միջազգային զարգացման ընկերակցությունից, Արժույթի միջազգային հիմնադրամից և Ասիական զարգացման բանկից: