Լոնդոնցի ուսուցչուհին լուսանկարել է իր ամուսնուն և որդուն Սուրբ Ծննդյան նախօրեին քաղաքային բարերից մեկում: Որքան մեծ էր նրա զարմանքը, երբ լուսանկարում տեսավ սև զգեստով օտար կերպարանք:
Բրիտանուհին վստահ է, որ լուսանկարել է ուրվականի, հայտնում է Mirror-ը:
Լուսանկարի հեղինակ Դեբի Մոնտեֆորտեն երդվում է, որ, բացի իր ընտանիքի անդամներից, բարում այդ երեկո ոչ ոք չի եղել:
Ավելի ուշ պարզվել է, որ խորհրդավոր լուսանկարը արվել է Մեծ Բրիտանիայի ամենահին փաբում, որը արդեն երկար տարիներ հայտնի է իր անոմալ երևույթներով: