«Ֆիորենտինա»-ն պայմանագիր է ստորագրել իտալացի հարձակվող Ալբերտո Ջիլարդինոյի հետ: Այս մասին տեղեկացնում է «մանուշակներ»-ի պաշտոնական կայքը:
Ջիլարդինոն մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը «Ֆիորենտինա»-ում հանդես կգա վարձակալական հիմունքներով, որից հետո իտալական ակումբն իրավունք կստանա գնել նրա տրանսֆերը չինական «Գուանչժու»-ից:
Իտալացի հարձակվողը «Ֆիորենտինա»-ում հանդես է եկել 2008-2012թթ՝ 143 խաղում խփելով 59 գոլ:







































