Իսրայելի կողմից կա հետաքրքրություն Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման հարցով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իսրայելցի գործընկեր Ավիգդոր Լիբերմանի հետ հանդիպման արդյունքներով։
«Արդեն ունենք Եվրասիական տնտեսական միություն,- նշել է նախարարը:- Տասնյակ երկրների կողմից կան առաջարկներ՝ նրանց հետ համաձայնագիր կնքելու ազատ առևտրի գոտու ստեղծման մասին»։
«Իսրայելի կողմից նման հետաքրքրություն դրսևորվել է, բանակցություններ են ընթանում նաև այլ երկրների հետ,- ասել է Լավրովը:- Եթե մենք պայմանավորվենք, ապա ազատ առևտրի նման գոտին կարող է ստեղծվել»։