Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Եվրոպայում մեդիայի ազատության մասին բանաձև, որում արտացոլված է նաև Վրաստանի Հանրային հեռուստաընկերության (OVG) իրավիճակը:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն» գործակալությունը, Վեհաժողովն իր անհանգստությունն է արտահայել OVG-ում անցկացված ֆինանսական ստուգումների կապակցությամբ, որին հետևել են բարձրաստիճան պաշտոնյաների ագրեսիվ հայտարարությունները և հեռարձակողի մասին օրենքում ուղղումներ մտցնելը:
Բանաձևում նշվում է, որ այս քայլերին նախորդել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերությունը «9-րդ ալիք»-ին միացնելու մասին, որի սեփականտերը Իվանաշվիլիի կինն է:
ԵԽԽՎ-ն անհանգստություն է հայտնել նաև այն կապակցությամբ, որ կառավարությունը փոխել է OVG-ի ղեկավարությանը՝ հեռարձակողի քաղաքական ուղղվածության վրա ազդելու նպատակով:
ԵԽԽՎ բանաձևում նշվում է, որ առավել անհանգստացնող է այն հանգամանքը, որ Վրաստանի վարչապետը դիտարկել է Հանրային հեռարձակողը մասնավոր հեռուստաընկերությանը միավորելու հնարավորությունը, որի սեփականատերը նրա կինն է, և քննարկում է հեռարձակողմի մասին օրենքում փոփոխություններ մտնցնելու հարցը:










































