Անգլիացի գիտնականների կարծիքով՝ աշխարհում ավելի շատ են հանդիպում այնպիսի բակտերիաներ, որոնք դիմացկուն են բոլոր տեսակի անտիբիոտիկների նկատմամբ: Նրանք նույնքան վտանգ են ներկայացնում, որքան համաշխարհային տաքացումը, իսկ նոր անտիբիոտիներ ստանալն ավելի ու ավելի դժվար է դառնում:
Անգլիայի գլխավոր բժիշկ Սալի Դեյվիսը նշում է, որ բակտերիաները իմունիտետ են ձեռք բերում ժամանակակից դեղորայքի նկատմամբ, իսն նոր անտիբիոտիկներ ուղղակի չկան: Ելույթ ունենալով խորհրդարանական կոմիտեի առջև՝ Դեյվիսը իր մտահոգությունն է հայտնել այդ խնդրի վերաբերյալ: Նրա խոսքերով՝ արդեն մոտ ապագայում նույնիսկ սովորական վիրաբուժական վիրահատությունները կարող են սպառնալ հիվանդների կյանքին,- հաղորդում է BBC-ին:
«Հավանաբար, գլոբալ տաքացումը մարդկությանը սպառնացող միակ վտանգը չէ: Ապոկալիպսիսը կարող է լինել 20 տարուց, երբ վիրահատության ժամանակ ուղղակի անտիբիոտիկներ չեն լինի»,- ասում է նա:
Այսօր մնացել է ընդամենը մեկ անտիբիոտիկ, որը կարող է հաղթահարել գոնորեան:








































