Instafocus հավելվածը փորձում է դառնալ պրոֆեսիոնալ լուսանկարիչների համար Instagram ֆոտոխմբագրի ինտերֆեյսի այլընտրանք: Այն առանձնանում է հարմար դիզայնով և համատեղելի է iPad-ի հետ: Պրոֆեսիոնալ լուսանկարիչների սոցցանցը կլինի վճարովի, սակայն զերծ կլինի գովազդից: Այս մասին հայտնում է Tech Crunch-ը:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ 2012-ի դեկտեմբերի վերջին Instagram-ը կողմնակի մշակողների համար փակեց իրական ժամանակում API-ի (հավելվածի ծրագրավորման ինտերֆեյս) մի մասը, որի վրա հիմնված է Instafocus-ը: Այդպիսով, առանձին սոցցանցի ստեղծումը հանդիսանում է այն փրկելու փորձ:
Instafocus-ը սոցիալական ծրագրերի ֆինանսավորման Kickstarter կայքում դրամահավաք արշավ է սկսել՝ հույսով, որ կկարողանա բավարար չափով գումար հավաքել սեփական ֆոտո սոցցանցի թողարկման համար: Սակայն դրահավաքն ընթանում է չափազանց դանդաղ տեմպերով:







































