ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը կփնտրի տարբերակներ՝ ուժեղացնելու ճնշումը Ռուսաստանի վրա և բացառելու զինված հակամարտության հնարավորությունը։ Այս մասին փոխանցում է CNN-ը։
«Ռուսաստանի տնտեսության թուլացումը մեր շահերից չի բխում։ Մեր շահերից է բխում կարևոր սկզբունքի պահպանումը, որ մեծ երկրները չպետք է վախեցնեն փոքրերին»,- ընդգծել է նախագահը։
Օբաման հավելել է, որ կուսումնասիրի հակամարտության լուծման բոլոր հնարավոր տարբերակները՝ բացի ռազմական ընդհարումից։








































