Հանքահորի քանդվելու հետևանքով հարավային Էկվադորի Ասուայ գավառում զոհվել է 12 մարդ։ Այս մասին հայտնել է գավառի ղեկավարության ներկայացուցիչ Կամիլո Պոնսե Պատրիսիո Սանչեսը,- հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
«Մենք տեղեկություններ ունենք 12 զոհվածների և 20 վիրավորների մասին», – ասել է Սանչեսը CRЕ ռադիոկայանի եթերում:
Նրա խոսքերով՝ չի բացառվում, որ քանդվել է ևս մեկ հանքահոր:
Ըստ մասնագետների տվյալների՝ ողբերգության պատճառ են դարձել ուժեղ անձրևները:
Ներկա դրությամբ, հանքահորում և շրջակայքում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում,- հաղորդում է Ria Novosti-ին:
Փրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 200 զինծառայող և ոստիկան, ներգրավված են ուղղաթիռներ և ծանր շինարարական տեխնիկա:









































