ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ վիճել է ճանճի հետ,- հաղորդում է Associated Press-ը:
Նախօրեին ամերիկյան նախագահը հայտարարել է Ռիչարդ Կորդրեյին սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյի ղեկակավարի պաշտոնում նշանակելու որոշման մասին: Նրա ելույթի ժամանակ Սպիտակ տան ճաշարանում ճանճը նստել է նրա ճակատին:
«Այս տղան ինձ անհանգստացնում է»,- նկատել է նախագահը:
2009 թ. հուլիսին նմանատիպ իրավիճակում Բարաք Օբաման սատկացրել էր ճանճին:










































