Հունաստանի ընտրություններում ձախ արմատականների ընդդիմադիր կոալիցիան`ՍԻՐԻԶԱ-ն, հավաքում է 33.5-35.5 տոկոս ձայն և 6-10 տոկոսով շրջանցում իշխող կուսակցությանը: Այսպիսին են Exit polls-ի նախնական տվյալները՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Նշվում է, որ ՍԻՐԻԶԱ-ն հավաքում է ձայների 33.5-35.5 տոկոսը, վարչապետ Անտոնիոս Սամարասի աջակենտրոն «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը`25.5-27.6 տոկոսը, երրորդ տեղում է «Ոսկե արշալույս» կուսակցությունը`6.4 տոկոս ձայներով, ապա «Ռեկան»`6.2 տոկոս, Հունաստանի կոմկուսը`5 տոկոս, ՊԱՍՕԿ-ը`4.5 տոկոս: «Անկախ հույներ» կուսակցությունը հավաքել է ձայների 4.3 տոկոսը, իսկ «Դեմոկրատ-սոցիալիստների շարժումը»՝ դեռևս ձայների 2.9 տոկոսը:







































