Ֆրանսիական Ալպերում ձնահոսքի պատճառով 6 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է France Info-ն:
Նշվում է, որ բոլոր զոհերը փորձառու լեռնադահուկորդներ են:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ին: Դահուկորդների խումբը բազա չի վերադարձել, նրանց որոնումների համար ուղղաթիռ են ուղարկել: Առաջին երեք զոհերի մարմինները հաջողվել է գտնել կիրակի գիշերը, ևս 3 մարմին գտնվել է հունվարի 25-ի առավոտյան:
Ձնահոսքին զոհ են դարձել 4 տղամարդ և 2 կին՝ 50-70 տարեկան, բոլորն էլ` Ֆրանսիայի քաղաքացիներ:









































