ԱՄՆ Վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել 2008 թվականին Ինդիանայում ընդունված օրենքը, համաձայն որի` պաշտոնապես գրանցված մանկապիղծներին ու բռնաբարողներին արգելվում էր օգտվել սոցցանցերից: Այժմ նահանգի բնակիչները, որոնք սեռական հանցագործություններ են կատարել, կարող են օգտվել Facebook, Twitter և Google+ սոցցանցերից: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Օրենքի կասեցման վերաբերյալ հայց էր ներկայացրել անանուն մի մարդ, որը ԱՄՆ հանցագործների պետական ռեեստրում էր հայտնվել մանկապղծության համար: Նա պնդում էր, որ իրենց նման հնարավորությունից զրկելու որոշումը հակասում է ԱՄՆ Սահմանադրության առաջին ուղղմանը, որը երաշխավորում է, որ ԱՄՆ Կոնգրեսը չի խախտի խոսքի ազատությունը:
Ավելի վաղ ցածր ատյանի դատարանը մերժել էր նրա փաստարկները:







































