Թինա Կանդելակին վերջերս ընդունել է, որ ձմեռային արձակուրդներից հետո մի քիչ գիրացել է: Հիշեցնենք, որ 39-ամյա հաղորդավարուհին առողջ ապրելակերպ է վարում և բավական մեծ ուշադրություն է դարձնում ֆիզիկական ծանրաբեռնվածությանը, իսկ մարզումներից լուսանկարներով երբեմն կիսվում է երկրպագուների հետ:
Մեկ շաբաթ առաջ Թինան հրապարակում է արել իր միկրոբլոգում, որտեղ տեղեկացրել է, որ գիրացել է 4 կգ-ով:Այսօր Կանդելակին իր բաժանորդագիրներին ներկայացրել է ճաշացանկը, որին հետևելու է: Ինչպես երևում է՝ Թինան իսկապես գիտի ինչ ուտել նիհարելու համար:











































