Կահիրեի Թահրիր հրապարակում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Վերջիններս պատրաստվում են նշել Հոսնի Մուբարաքի տապալման երկրորդ տարելիցը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ընդդիմությունն ու երիտասարդական շարժումների ակտիվիստները ավելի վաղ կոչ էին արել հեղափոխության տարելիցը նշել երկրի ներկայիս նախագահ Մուհամմադ Մուրսիի դեմ զանգվածային բողոքի ցույցերով: Մուրսիին մեղադրում են հեղափոխական գաղափարները դավաճանելու մեջ:
Ընդդիմությունը հայտարարել է, որ իր կողմնակիցները դուրս կգան հանրահավաքի այն նույն կարգախոսներով, որոնք հնչել են երկու տարի առաջ՝ «Հա´ց, ազատությո´ւն, սոցիալական արդարությո´ւն»:










































