Հոլիվուդի աստղ, 66-ամյա Սիլվեստեր Ստալոնեն գաղտնի 2 մլն դոլար է վճարել իր խորթ քրոջը՝ ԹոնիԷն Ֆիլիթիին, բռնաբարության դիմաց նրան փոխհատուցելով: Կինը նախկինում հայտնել էր, որ ինքը բռնության է ենթարկվել 16 տարի առաջ, երբ Ստալոնեն փառքի գագաթնակետին էր: Մասնավորապես այդ մասին գրում է Тhe New York Post-ը՝ հղում անելով սեփական դատական աղբյուրներին:
48-ամյա Թոնի Էնը, որը անցած տարի օգոստոսին մահացավ թոքերի և լյարդի քաղցկեղից, իր հանրահայտ եղբորից ամսական 16.666 դոլար է ստացել, ինչպես նաև տարեկան 50 հազար դոլար՝ ապաքինման տարբեր կուրսերի և հոգեբույժների այցելելու համար:
Ժակլին Ստալոնեի և Էնթոնի Ֆիլիթիի դուստրը սպառնացել էր դատական հայց ներկայացնել եղբոր դեմ, որըկտրուկ հերքում էր մեղադրանքները: Դատարանում սակայն Ստալոնեին հաջողվել է համոզել նրան սահմանափակվել դրամական փոխհատուցմամբ:
Ժակլին Ստալոնեն չի հավատում այդ մեղադրանքներին և հաստատում է, որ իր որդին դարձել է հիվանդ կնոջ շանտաժի զոհը:







































