Եմենի հարավային Թաիզ քաղաքում արձանագրվել է հերթական բախումը Սալեհի հրաժարականը պահանջող ցուցարարների և իրավապահների միջև:
Ըստ BBC-ի` վիրավորվել է մի քանի մարդ: Al-Jazeera-ի հաղորդմամբ, այսօրվա բախումների հետևանքով վիրավորվել է մոտ 400 մարդ: Բախումներ են արձանագրվել նաև երկրի մայրաքաղաք Սանա’այում:
Եմենի ընդդիմությունը դիմել է միջազգային հանրությանը, տեղական իշխանություններին և միջազգային կազմակերպություններին` վերջ դնելու արյունահեղությանը:
Երկուշաբթի Եմենի քաղաքական կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Սալեհը, նրա որդիները և բարեկամները «ի կատար են ածում իրենց ծրագրերը` խաղաղ ցուցարարների սպանդ կազմակերպելու ուղղությամբ»:
Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:










































