Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ջահերով, ռետինե խողովակներով և բահերով զինված կենդանի դիակները ահաբեկում են Իտալիայի Մաջոնե քաղաքի բնակիչներին: Տեսագրությունը նկարահանել են եվրոպացի կատակասերների DM Pranks Productions խմբի ներկայացուցիչները: Այս մասին գրում է Mirror-ը:
Տեսագրությունում արհեստական արյունով պատված կատակասերները վախեցնում են քաղաքի բնակիչներին: «Զոմբիները», որոնք բավական բնական տեսք ունեն, համաքաղաքացիներին ահաբեկում են նույնիսկ այն դեպքում, երբ վերջիններս սարսափած նստում են ավտոմեքենաները` փորձելով հնարավորինս շուտ հեռանալ դեպքի վայրից:
Նրանք նույնիսկ պայթյուններ են իրականացնում զոհերին ավելի սարսափեցնելու համար:
http://youtu.be/S-imX14FxQU









































