Գիտնականները հինգ գեներ են հայտնաբերել, որոնք ազդում են մարդու գլխուղեղի գործունեության վրա: Այս բացահայտումը կօգնի պարզել այն գենետիկ պրոցեսները, որոնք ընկած են նյարդա-հոգեկան հիվանդությունների հիմքում, գրում է rosbalt.ru-ն:
Միջազգային ուսումնասիրությունը, որին 193 ինստիտուտներից 300 գիտնականներ են մասնակցել, ուսումնասիրել է ավելի քան 30 հազար կամավորների գլխուղեղի ենթակեղևային շրջանի աշխատանքը: Ենթակեղևային շրջանը պատասխանատու է շարժունակության, հիշողության, ինչպես նաև մոտիվացիայի համար:
Ստացված տվյալները հնարավորություն են տվել պարզելու, թե որ գործընթացներն են ազդում նյարդային և հոգեկան հիվանդությունների վրա:
Ինչպես հայտարարել են գիտնականները՝ շուտով հնարավոր կլինի հոգեկան այնպիսի խանգարումների բուժումը, ինչպիսիք են Ալցհեյմերի և Պիկի հիվանդությունները:








































