Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Լուկաս Պոդոլսկին հայտարարել է, որ Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու է «Եվրո-2016»-ից հետո:
29-ամյա հարձակվողը կարծում է, որ հասել է իր գլխավոր նպատակին՝ դառնալով «Մունդիալ-2014»-ի հաղթող:
« «Եվրո-2016»-ը կլինի իմ վերջին խոշոր մրցաշարը Գերմանիայի հավաքականում: Արդեն հասել եմ գլխավոր նպատակիս՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Ոչ ոք չի կարող այդ նվաճումը խլել ինձնից»,- Պոդոլսկիի խոսքերը մեջբերում է Bild-ը:






































