Apple Watch «խելացի» ժամացույցները նախատեսված են 2.5-4 ժամ ակտիվ կիրառման համար։ Այս մասին հայտնում է 9to5Mac պարբերականը՝ հղում անելով Apple Watch-ի համար մշակված պրոցեսորի առանձնահատկություններին ծանոթ աղբյուրներին։
Մինչ օրս Apple-ը չէր հստակեցրել, թե առանց վերալիցքավորման որքան կաշխատի սարքը։ Պարբերականի տվյալներով՝ սկզբում Apple-ը նախատեսել է, որ Apple Watch-ը կարող է աշխատել առանց օրվա ընթացքում վերալիցքավորման։
Apple-ը նախատեսել էր, որ ժամացույցը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել 3 կամ 4 օր՝ համապատասխանաբար սպասման և «քնած» ռեժիմներով, սակայն աղբյուրները հայտնում են 2-3 օրվա աշխատանքի հնարավորության մասին։
Նշվում է, որ S1 չիպը համապատասպանում է А5 բջջային պրոցեսորին։ Ժամացույցի վաճառքի մեկնարկի հստակ ժամկետ չի հաղորդվում։









































