Մինվոդիում ձերբակալել են ժամանցի վայրերից մեկում զանգվածային ծեծկռտուքի ընթացքում ներքին զորքերի հատուկջոկատային Դմիտրի Սիդորենկոյի սպանության հիմնական կասկածյալին։ Միխայիլ Գրիգորյանին ձերբակալել են երեկ քաղաքի տարածքում։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը։
Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 21-ին «Օպերա» կարաոկե բարում։ Վեճի էին բռնվել 5 հատուկջոկատայիններ և մոտ 25 տեղի բնակիչներ։ Դանակից ստացած վնասվածքներից հատուկջոկատայինը մահացել էր։ Ականատեսները պատմել են, որ վեճը ծագել է Գյումրու ողբերգության մասին խոսակցությունների պատճառով։
23-ամյա Գրիգորյանն արդեն խոստովանական ցուցմունք է տվել։ Կասկածյալի ընկերը՝ Կարեն Թովմասյանը, որը նույնպես մասնակցել է ծեծկռտուքին, դեռևս չի գտնվել։












































