Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ է համարում:
«Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է, ում դեմ երբևիցե խաղացել եմ: Բացի այդ, նա լավագույնն է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ:
Պելեի և Դիեգո Մարադոնայի մասին խոսել չեմ ցանկանում, քանի որ նրանց խաղադաշտում եմ տեսել միայն տեսանյութերի շնորհիվ: Նշեմ, որ Քրիշտիանուն շատ կայուն ֆուտբոլիստ է»,- Tuttosport-ը մեջբերում է Մարկիզիոյի խոսքերը:






































