Մի քանի արևմտյան թերթեր ներկայացնում են երկու հետազոտությունների մռայլ տվյալները, որոնք նվիրված են ծխելու հետևանքներին և հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում:
«Մեր օրերում վատ սովորության հետևանքով կանանց մահացության ցուցանիշն ավելի բարձր է, քան 1960-ական թթ ընթացքում»,- այսպիսին է Daily Mail-ի հոդվածի վերնագիրը:
60-ական թթ թոքերի հիվանդությունից մահանալու հավանականությունը ծխող կանանց շրջանում 4 անգամ ավելի մեծ է եղել, քան չծխողների շրջանում: Այսօր սպառնալիքը մեծ է 22,5 անգամ:
Հետազոտության հեղինակները եկել են այն եզրակացության, որ եթե կանայք տղամարդկանց հավասար ծխում են, ապա նրանց կյանքի տևողությունն էլ «տղամարդկային» կլինի:
«Ծխելը նվազեցնում է կյանքի տևողությունը 10 տարով, սակայն նրանք, ովքեր թողնում են ծխելը մինչև 40 տարեկանը, ապա 90%-ով նվազեցնում են հիվանդություններից մահացության հավանականությունը»,- նշվում է ամսագրում:











































