ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելք Ռուսաստանից ծանր սպառազինության հոսքը վերջերս ավելացել է: Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, այս մասին նա հայտնել է հունվարի 21-ին՝ Բրյուսելում:
Սթոլթենբերգի խոսքերով՝ Ռուսաստանը մի քանի անգամ սահմանից ռազմական տեխնիկա է անցկացրել և հետ տարել: Սակայն վերջերս «մենք ականատես ենք դարձել, որ Ուկրաինայի արևելքում ավելացել է ռուսական տեխնիկայի քանակը՝ տանկեր, հրետանի, զրահամեքենաներ և հակահրթիռային պաշտպանության ժամանակակից համակարգեր»,- հայտարարել է Սթոլթենբերգը:
Այնուհանդերձ, դաշինքի ղեկավարը հրաժարվել է հաստատել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խոսքերը, թե իբր Ուկրաինայի արևելքում կա 9000 ռուս զինվոր:










































