Գուանտանամոյի ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայի հրամանատար, կապիտան Ջոն Նեթլթոնն ազատվել է պարտականությունների կատարումից՝ հայտնում է Associated Press-ը:
Նրա դեմ անցկացվում է հետաքննություն՝ կապված Քրիստոֆեր Տուրի սպանության հետ, որի կնոջ հետ կապիտանը սիրավեպ է ունեցել: Առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները Տուրին մահացած էին գտել հունվարի 11-ին՝ բազայի արևմտյան կողմում:
Նեթլթոնը ռազմածովային ուժերի բազայի հրամանատարն է 2012 թվականից: