Lamborghini ընկերությունը իր 50-ամյակի առիթով կստեղծի սուպեր ավտոմեքենա Aventador:
Նորույթի շնորհանդեսը տեղի կունենա ընթացիկ տարվա մարտին՝ Ժնևի մոտոշոուի ժամանակ:
Բացի ավելի հզոր 6,5 լիտրանոց շարժիչից, որը ավտոմեքենայի մոտ զարգացնում է 700 ձիաուժ հզորություն, տոնական տարբերակը կստանա նաև ետնամասի էքսկլյուզիվ գունավորում:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Lamborghini-ի ղեկավար Ստեֆան Վինկելմանը՝ տոնական ավտոմեքենան ստեղծվելու է եզակի օրինակով:






































