Շարունակվում է թենիսի Ավստրալիայի 2014թ. բաց առաջնությունը:
Իսպանացի թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը երկրորդ շրջանում մեծ դժվարությամբ առավելության է հասել 112-րդ ռակետ, ամերիկացի Թիմ Սմիչեկի նկատմամբ: 4 ժամ 11 րոպե տևած մրցավեճն ավարտվել է 6:2, 3:6, 6:7 (2:7), 6:3, 7:5 հաշվով:
Երրորդ շրջանում Նադալի հակառակորդն իսրայելցի Դուդի Սելան է: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 40 մլն դոլար:







































