Իսպանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ի ավագներ Իկեր Կասիլյասն ու Սերխիո Ռամոսը բարդ ընտրության առաջ են կանգնեցրել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները «արքայական ակումբ»-ի նախագահին հայտնել են, որ նա պետք է ընտրություն կատարի իրենց և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի միջև:
Կասիլյասն ու Ռամոսն ակնարկել են, որ «Ռեալ»-ի որոշ ֆուտբոլիստներ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կպահանջեն վաճառել իրնեց տրանսֆերները, եթե պորտուգալացի մասնագետը չհեռացվի աշխատանքից:







































